Рубрика: 2023-2024 ուստարի, Ւտալերեն լեզու, Իտալերնի նախագծերը

Բաց դաս ՝ Ճանաչում ենք Իտալիայի ռեգիոնները /մարզերը

Բաց դաս իտալերենի ընտրությամբ գործունեության 10-11 դասարանի սովորողների հետ

Համաձայն Իտալիայի սահմանադրության 1947 թվականի դեկտեմբերի 11-ի տարբերակի, Իտալիայի Հանրապետությունը բաժանված է 20 մարզերի(շրջանների իտալ.՝ regioni), որոնցից 5-ը, որտեղ բնակվում են էթնիկ և լեզվական փոքրամասնություններ, ունեն հատուկ ինքնավար կարգավիճակ և լրացուցիչ (բացի իտալերենից) օտար լեզուներ (այդ լեզուները ներկայացված են ստորև՝ փակագծերի մեջ).

  1. Աբրուցո
  2. Վալլե Դ’Աոստա (ֆրանսերեն)
  3. Ապուլիա
  4. Բազիլիկատա
  5. Կալաբրիա
  6. Կամպանիա
  7. Էմիլիա Ռոմանիա
  8. Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա (ֆրիուլիերեն, գերմաներեն, սլովեներեն և ժամանակակից վենետիկերեն)
  9. Լացիո
  10. Լիգուրիա
  11. Լոմբարդիա
  12. Մարկե
  13. Մոլիզե
  14. Պիեմոնտ
  15. Սարդինիա (սարդիներեն)
  16. Սիցիլիա (սիցիլիերեն)
  17. Տրենտինո Ալտո Ադիջե (գերմաներեն, լադիներեն)
  18. Տոսկանա
  19. Ումբրիա
  20. Վենետո

Մարզերն ունեն իրենց խորհրդարանները՝ մարզային խորհուրդները և կառավարությունները (ջունտաներ (իտալ.՝ giunte)), որոնք ունեն լայն լիազորություններ՝ տեղական ինքնակառավարման որոշումների ընդունման համար: Բոլոր մարզերը, բացի Վալլե Դ’Աոստայից, բաժանված են գավառների կամ պրովինցիաների (իտալ.՝ province): Վերջիններս թվով 107-ն են (որոնցից 2-ը՝ Տրենտոն և Բոլցանոն ունեն նաև ինքնավար կարգավիճակ: Իրենց հերթին պրովինցիաները բաժանվում են կոմունաների (համայնքներ, իտալ.՝ comuni), որոնք նույնպես կարող են բաժանվել տարածքային մասերի (իտալ.՝ frazioni): Կոմունաներն իրենց չափսերով խիստ տարբեր են: Իտալիայի թե բնակչությամբ, և թե տարածքով ամենամեծ կոմունան Հռոմն է (1285 կմ², 2,76 մլն մարդ), իսկ տարածքով ամենափոքրը՝ Ֆիերա դի Պրիմերոն (0,15 կմ²), բնակչությամբ՝ Պեդեզինան (34 մարդ):

Le RADIO d'ITALIA 2018 nelle 20 REGIONI - ASTORRI - Comunicazione Radio

Նախագծի նպատակը՝ ճանաչել եւ ներկայացնել Իտալիայի մարզերը / ռեգիոնները / , ծանոթանալ յուրաքանչյուր շրջանի առանձնահատություններին, հայտնի մարդկանց ,բարբառին, խոհանոցին և այլն։

Որքա՞ն լավ ես ճանաչում Իտալիան

  • կիրառել ուսուցանվող լեզուն
  • զարգացնել թարգմանական հմտությունները
  • դրդել սովորողներին ինքնուրույն որոնումների
  • խթանել խմբային աշխատանքը

Նախագծի ժամանակահատվածը՝ ապրիլ- մայիս

Նախագծի ընթացքը՝ սովորողներից յուրաքանչյուրն ընտրում է մի մարզ, կատարում թարգմանական աշխատանք, ուսումնասիրում ընտրած մարզը, պատրաստում պրեզենտացիա

Նախագծի մասնակիցները՝ իտալերենի ընրությամբ խմբեր, հյուրեր, ցանկացողներ։

Արդյունքը՝

Ունենալ գեղեցիկ պրեզենտացիաներ ,հրապարակումներ ու տեսանյութեր կայքերում, բլոգներում

Оставьте комментарий