Рубрика: 2022-2023 ուստարի, Սեբաստացու օրեր, Իտալերնի նախագծերը

Սեբաստացու օրեր

Համագործակցություն իտալերեն, ֆրանսերեն և իսպաներեն խմբերով․

Սեբաստացու օրերին ընդառաջ որոշել ենք 9-րդ դասարանի և Միջին դպրոցի սովորողների հետ այցելել Արևելյան ,Արևմտյան ,Հյուսիսային և Հարավային դպրոցներ և ներկայացնել կրթահամալիրում ուսուցանվող օտար լեզուները , այդ երկրների մշակույթը, ավանդույթները․․․

Կփորձենք պարզել նաև , թե ինչ գիտեն սովորողները այդ երկրների մասին։

Նպատակ

  • Բանավոր  խոսքի զարգացում
  • Բառապաշարի ընդլայնում, հարստացում
  • Օտարալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտություններ
  • Թարգմանական հմտությունների զարգացում
  • Համագործակցություն կրտսեր դպրոցների հետ
  • Սովորողների հետաքրքրությունների բացահայտում
  • Օգնող քայլ օտար լեզվի ընտրության հարցում

Ընթացք

  • Ուսումնասիրվող երկրների մասին հետաքրքիր և տեղեկատվական նյութերի մշակում
  • Աշխատանք նոր բառերի հետ
  • Օտարալեզու աղբյուրների բացահայտում
  • Գրագետ թարգմանություն

Արդյունք

  • Կզարգանա սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, կհարստանա սովորողի  բառապաշարը
  • Կունենանք հետաքրքիր հանդիպում
  • Սովորողները կամփոփեն սիրուն օրը տեսանյութերի, աուդիոնյութերի միջոցով

Նախագծի ամփոփում

Оставьте комментарий