Рубрика: 2019-2020 ուստարի, Հոդված

Երկարացված օրվա ճամբարականների ուսումնական տարվա գործունեությունը

 

 

Ես Մարիամն եմ Սարդարյան։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսել եմ աշխատել 2018 թվականից։ Երկարացված օրվա կազմակերպիչ եմ։ Աշխատում եմ 2-րդ դասարանի  և տարատարիք սովորողների հետ։ Լինելով նրանց երկարացված օրվա կազմակերպիչ՝ արդեն իսկ հասցրել եմ ունենալ մեծ կապվածություն ու սեր։

 

 

Երկարացված օրը լրացուցիչ կրթություն է՝ իր անհատականացմամբ: Այս դեպքում սովորողները միատեսակ կամ պասիվ գործունեությամբ չեն զբաղվում․ յուրաքանչյուրն ունի իր անհատական պլանը: Երկարօրյա խմբի կազմակերպիչը  համագործակցում է կրտսեր դպրոցի բոլոր դասավանդողների հետ:

 

Երկարացված օրվա ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նախագծային մեթոդով: Նախագծերը կազմվում են ըստ կրթահամալիրի օրացույցի, կազմակերպվող ստուգատեսերի, տոների,ծեսերի, նախագծերի համապատասխան: Ամեն շաբաթ ստեղծում եմ իմ անհատական ճամբարային նախագիծը:Շատ կարևոր են նաև երկարացված օրվա ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները, կիրառվող մեթոդները, իրականացվող նախագծերը: Երկարացված օրվա ծրագիրն ամբողջովին ինքնուրույն ծրագիր պետք է լինի, որ գրավի սովորողներին ու չձանձրացնի նրանց։Երկարօրյան զարգացնում է երեխային, կազմակերպում ֆիզիկական աճը, նպաստում նրա բազմակողմանի կրթությանը:

Երկարօրյա խմբի գործունեությունը կարևոր է ոչ միայն ուսումնառության, այլև անձի կայացման համար․ սովորողները   ձեռք են բերում կարևորագույն որակներ՝ ներդաշնակ զարգացման համար:

Երկարօրյա ճամբարը իրականացնում ենք նախագծերով։ Օրվա ուսուցման կազմակերպման մեթոդները, իրականացվող նախագծերը ընտրում եմ հատուկ  խնամքով՝ հաշվի առնելով, որ սովորողը մինչ այդ 5-6 ժամ աշխատել է, զբաղվել է ուսումնական գործունեությամբ: Սովորողի ֆիզիկական, մտավոր վիճակն արդեն այնպիսին է, որ երկարօրյա խմբում նրա գործունեությունը չի կարող շարունակվել նույն կերպ՝ նույն խնդիրներով, գործունեության նույն ձևերով:

Նախագծի իրականացման համար հաշվի եմ առնում սովորողի տարիքային առանձնահատկությունները: Երկարացված օրվա խմբերը տարատարիք են և պետք է նախագիծը կազմել այնպես, որ խմբի բոլոր մասնակիցներն էլ կարողանան  նախագիծն իրականացնել: Նախագիծը պետք է այնպես կազմել, որ սովորողը կարողանա  ինքնուրույն ստեղծագործել, կատարել հետազոտական աշխատանք , համակարգի ձեռք բերած գիտելիքները: Կազմակերպիչը պետք է միայն ուղղորդի, խորհուրդ տա:Մնացածը սովորողները կատարում են ինքնուրույն, մեծ ոգևորությամբ և հաճույքով։

Նախագծերի մեթոդն ունի մի շարք առավելություններ: Այս մեթոդով աշխատելիս զարգանում են ինքնագնահատման կարողությունն ու միասին աշխատելու հմտությունը, փոխօգնության պատրաստակամությունը, բանավիճելու ունակությունը, սեփական կարծիքի արտահայտման հաստատակամությունն ու խոսքի հիմնավորումը:​

Մեր՝ երկարացված օրվա կազմակերպիչներիս,  առաջնային խնդիրներից մեկը սովորողի լիցքաթափումն է:Կազմակերպում եմ հանգստի գործունեության տարբեր միջոցներով՝ երաժշտության ունկնդրում, մարմնամարզություն, ուսուցողական մուլտֆիլմերի դիտում, հեծանվավարություն:

Կարևորում եմ նաև միջավայրի փոփոխությունը։Բացօդյա աշխատանքներ ենք կատարում,թափառում ենք,հարակից տարածքները մաքրում: Որտեղ սովորողը  կտրվում է փակ տարածքից, ավելի ազատ է գործում: Բակում շատ հաճախ  այլընտրանքային նկարչություն  ենք անում: Բակում սովորողները մեծ հաճույքով խաղեր են խաղում ՝ ֆուտբոլ,պարան,մարզական խաղեր:Խաղերը մեր առօրյայի անբաժան մասն են կազմում՝ թե՛ կառուցողական,թե՛ տրամաբանական։

Իրականացնում  ենք բակի մաքրման աշխատանքներ:  Սովորողներն այդ ընթացքում ավելի համախմբված են դառնում, փորձում են միասին աշխատել և ցույց տալ միախմբված աշխատանք։

Անմասն չենք մնում հեծանավավարությունից ՝ Ֆիզիկական ակտիվությունն ու երեխայի երջանկությունը, թե՛ աղջիկները,թե՛ տղաները, շատ են սիրում հեծանվավարությունը,համատեղում ենք հաճելին օգտակարի հետ։

Երկարացված օրվա խմբում շատ ենք տեխնոլոգիական գործունեությամբզբաղվում՝ նկարում,բացիկներ,կոլաժներ,օրիգամիներպատրաստում։

Մեր առօրյայում  օգտագործում ենք նոթբուկները և պլանշետները ,Paint ծրագրով նկարում, մեդիաբացիկներ պատրաստում։

Բացի մեր Հարավային դպրոց պարտեզից,որտեղ անցկացնում ենք մեր առօրյան և գործունեությունը,շատ հաճախ այցելում ենք կրթահամալիրի մյուս  դպոցները,որտեղ կան ուրիշ հետաքրքիր լաբարատորիաններ,բաժիններ։Եվ յուրաքնչյուր  տեղի այցելություն սովորողներին տալիս է մի նոր իմացություն։

Ջերմոց-լաբորատորիա , որը ղեկավարում է տիկին Շողիկը:Այցելում ենք,ծանոթանում բույսերին և սովորում ,ինչպես ճիշտ աճեցնել, խնամել ,հետևել ծաղնիկներին։

Ագարակ։Խնամում կենդանիներին,ձիերին և սովորում ձիավարություն։

Գինու-խաղողի լաբարատորիասովորում ենք գինու պատրաստելու արվեստին և իրենց իսկ ձեռքերով ,շշալցում և ձևավորում գինու շիշը։

Ուսումնական գործունեության անփոխարինելի բաղկացուցիչներից մեկն էլ ուսումնական ճամփորդություններն են,որի ընթացքում սովորողները սովորում են ՝ ինչպես պատրաստվել ճամփորդությանը, ինչպես պետք է իրենց պահեն, ինչպես թիմ լինեն: Ճամփորդությունները կատարելիս  սովորողները ծանոթանում են մեր քաղաքի կրթական, մշակութային  օջախներին՝ թանգարաններ,  թատրոններ, այգիներ, գրադարաններ և նմանատիպ այլ վայրեր: Ճամփորդություն կազմակերպելիս պետք է համադրել և՛ մշակույթը, և՛ ժամանցը՝ ճամփորդությունը բովանդակալից և հետաքրքիր դարձնելու համար:

Մենք դասարանական ռադիո էլունենք, սովորողները այն կատարում են մեծ սիրով: Ռադիոն ոչ միայն օգնում, այլ հստակ տեսանելի է դարձնում խոսքի զարգացումը: Ձայնագրիչը հնարավորություն է տալիս ձայնագրել խոսքը և լսել. թվում է՝ փոքր բան է, բայց հսկայական է ազդեցություն է ունենում։

Պատրաստում ենք նաևթատրոն-ներկայցում համագործակցելով մյուս երկարացված օրվա կազմակերպիչների և սովորողների հետ։

Անցկացնում սովորող- սովորեցնող բնագիտական,մարզական ստուգատեսներ։

Այսպես է անցնում մեր երկարացված օրվա ճամբարականների առօրյան՝ հետաքրքիր, ուրախ և լեցուն իրենց ժպիտներով ու ծիծաղով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

իր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s