Рубрика: 2019-2020 ուստարի, Հոդված, Առցանց ուսուցում

Հոդված․Հեռավար ուսուցում

Կրթությունը ամենահզոր զենքն է,որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։ Նելսոն Մանդելա

Գիտելիքը զրահ է բոլոր դժբախտությունների դեմ։ Ռուդաքի
Կրթությունը ամենահզոր զենքն է,որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։ Նելսոն Մանդելա
Նույնը և վերաբերում է ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաներին։
Նորարար տեխնոլոգիաները մեծ հնարավորություն են ընձեռում տարբեր հարթակներւմ On-line կազմակերպել հանդիպումներ, դասընթացներ, քննարկումներ՝ չպարտադրելով գտնվելու վայրը և ֆիզիկական ներկայությունը։
Գիտելիքը զրահ է բոլոր դժբախտությունների դեմ։ Ռուդաքի
Բոլորիս համար դժբախտություն դարձավ նաև այս թագավարակը ՝ (կորոնավիրուսը), որը տակն ու վրա արեց ամբողջ աշխարը ։Միգուցե,այն կունենա նաև իր դրական հետքը ․ մարդկության,բնության և գիտության վրա։

Հայաստանը նույնպես անմասն չմնաց : Հայտարարված արտակարգ ռեժիմի պայմանում ,կամքից անկախ, կրթական բոլոր ոլորտները անցան հեռավար ուսուցման։ Կրթահամալիրը նույնպես գտնվում է արտակարգ ռեժիմում։ Ինտերնետային տեխնոլոգիաների օգտագործումը և հեռավար ուսուցումը և շատ ու շատ այլ ծրագրեր կրթահամալիրի համար նոր չեն ։ Կրթահամալիրում ուսուցումը իրականացնում է հեռավար, որը այս 21 դարում ՝ նորարարական տեխնոլոգիայի դարում, այնքան էլ դժվար չէ և նոր։ Իհարկե, ի տարբերություն մյուս դպոցների, կրթահամալիրում առցանց-հեռավար ուսուցումը ունի բավականին մեծ փորձառություն:
Հեռավար ուսուցումն ունի իր բնորոշող հատկությունները՝
Երեխան՝ սովորողը,սովորում է այն ,ինչն իրեն պետք է և ցանկանում է։Իրեն հարմար պայմաններում և իրեն հարմար ժամանակահատվածում ։
Հեռավար -առցանց ուսուցումն առաջարկում է կրթական լայն հնարավորություններ,որպեսզի այն դառնա ավելի արդյունավետ և ուսանելի, պետք է ընտրել այնպիսի դասեր,նյութեր և նախագծեր,որոնք ավելի կմոտիվացնեն սովորողին և կտան սպասելի արդյունքները։ Եվ այդ բոլոր նախադրյալնները ունի մեր կրթահամալիրը։Որտեղ շեշտը դրվում է կրթական նախագծերի վրա։
Այս արդեն 2-րդ շաբաթն է (նաև մարտի 2-6-ը) , ինչ կրթամալիրը աշխատում է առցանց, ես ՝ որպես դասավանդող, ինձ համար 2-րդ փորձն է աշխատել սովորողների հետ հեռավար ուսուցմամբ։Մարտի 2-6-ը ինձ համար դարձավ հեռավար-առցանց ուսուցման մեխանիզմները փորձարկելու շաբաթ։
Քանի որ կրթահամալիրում աշխատում եմ, որպես իտալերեն լեզվի դասավանդող և երկարացված օրվա կազմակերպիչ, ինձ համար հեռավարը ուսուցումը դարձավ մեծ փորձ ․աշխատել երկու տեղում և կազմել նախագծեր սովորողների համար։
Այդ ընթացքի իմ նախագծերը թարգմանչական և քերականական էին։Աշխատանքը բլոգային էր (wordpress.com)։Բլոգում դրված էր նյութը,բառապաշարը և վարժություններ։
Մարտի 2-6 առցանց ուսուցման ընթացքում սովորողները կարծես այնքան ընթացքի մեջ չէին ընկել և ոչ միշտ, ոչ ճիշտ ժամկետներում էին սովորողները ուղարկում աշխատանքները, շատ դեպքերում դասավանդողներն արձագանք, բլոգի հղման էին սպասում, բայց սովորողից արձագանք չկար, աշխատանքները ուղարկեցին քիչ ավելի ուշ։Նույնը չեմ կարող ասել մարտի 16-20 առցանց շաբաթվա աշխատանքների մասին։Գրեթե բոլորը մասնակցեցին մեծ ոգևորությամբ։
Իհարկե, առցանց ուսուցումը իր հետ բերում է նաև որոշակի բարդություններ։Շատերի ծնողները աշխատում են այս օրերին և երեխաները գտվում են տատիկ-պապիկների մոտ։Այստեղ էլ առաջանում է երեխային օգնելու խնդիրը կամ գործիքից օգտվելու։
Չնայած, այս ամենին դա էլ կտա իր դրական արդյունքները։Իմ կազմած նախագծերում փորձել եմ հաշվի առնել՝ կարևորելով նաև այն փաստը, որ սովորողին պետք է օգնել ինքնուրույն դառնալու, սովորեցնել աշխատելու կուլտուրա, այլ ոչ թե իր փոխարեն անել ։Շատերը աշխատանքին մասնակից էին դարձնում ծնողներին, ընտանիքի մյուս անդամներին ,որը նաև ամրապնդում է ընտանիքի անդամների փոխհարաբերությունները և մի մասի համար դա հաճելի ընտանեկան աշխատանք է դառնում։
Հուսով եմ, որ այս ամենը շուտով կավարտվի,չնայած,որ այս ամենը բոլորիս համար դարձավ մեծ փորձ, կարողանալ կրթության տալ և կրթվել ցանկացած իրավիճակում։Եվ որ շուտով մենք կանցնենք մեր բնականոն կյանքին,աշխատանքին, կրթահամալիրի կյանքին և ոչ թե առցանց շփմանը,այլ առմարդկային շփմանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s