Նամակ

Թանկագին Վիգեն

Ինչպես  հայտարարել էի,  գրում եմ, փորձելով  հստակեցնել մեր համագործակցությունը շարունակելու հնարավորությունը՝ կառուցողական ձևով։

 

Կարծում եմ, որ Երևանում իմ ներկայության համար մի շարք պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի մեր նպատակները դրական  արդյունքի  հասնեն:

 

1․ Պրոֆեսիոնալ թարգմանչի ներկայությունը իմ, որը ինձ կուղեկցի հանդիպումների, ուղև որությունների և այցելությունների ժամանակ, որպեսզի քեզ անհանհգստություն չպատճառեմ:

Թանկագին Վիգեն, ակնհայտ է, որ քո դերը այս ծրագրում կմնա որպես գլխավոր դերակատար, ընկերը՝ ում վրա հիմնվում է իմ ներկայությունը Հայաստանում:

 

2․Ամենօրյա հանդիպումներ Աշոտ Բլեյանի հետ « Բանգլադեշ » թաղամասի սոցիալական վիճակը ուսումնասիրելու համար,  վերակառուցման նախագիծը սկսելու նպատակով:

 

3․Այդ նպատակով ինձ թվում է կարևոր, որ  դու կազմակերպես առնվազն  երեք հանդիպում համալսարանի ուսուցիչների հետ, որպեսզի ճարտարապետական համալսարանի ուսանողների հետ  միասին կազմակեչպենք Բանգլադեշի ճարտարապետական և քաղաքաշինական վերափոխման համար դասընթացներ։ Այդ հանդիպումների ժամանակ անհրաժեշտ է ներգրավել սոցիալական ոլորտի գործող գործիչների (տարածքների և բնակչության իմացությամբ), որպեսզի կարողանան վիճակագրություն ներկայացնել բնակչության մասով և ճշտել նրանց իրական կարիքները:

 

4․ Անհրաժեշտ է, որպեսզի դու կազմակերպես հանդիպումներ տեղացի ձեռնարկատերերի  կամ կառավարության ներկայացուցիչների հետ `հասկանալու համար, թե ինչ կարիքներ և ինչպիսի երկուստեք միջամտության կարող է ստեղծվել իմ աշխատանքի ներդրման հետ համատեղ։

 

Հարգելի Վիգեն, ևս մեկ անգամ հաստատում եմ,որ փորձով և եղբայրական բարեկամությամբ ճարտարապետության նախագծերի մեջ ցանկալի արդյունքների չեն հասնում, եթե ոչ միայն արդյունավետ և վճռական համագործակցության միջոցով քաղաքական իշխանության (Հանրապետության Նախագահի), տնտեսական ֆինանսավորման՝ կազմված հայ ձեռնարկատերերի, Սփյուռքի գործարարների և նրանց հետ համատեղ աշխատող իտալացի գործարարների հետ։

Այս ամենը, որպեսզի խուսափենք մեր գեղեցիկ և կարևոր նախագծերը ջուրը գցելու վտանգից:

 

Մոտավորապես ես կարող եմ գալ 26-ից հուլիսի 10ը:

Ես կցում եմ իմ միությունից-կոլեգիայից պահանջվող նամակը, որ պետք է ինձ ուղարկվի դպրոցի իտալերեն ձևաթղթթի վրա՝ թարգմանված անգլերեն-հայերեն:

 

Սպասում եմ քո պատասխանին

Հաջողություն

Ռոբերտո

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s