Рубрика: 2018-2019 ուստարի, Հոդված, Ւտալերեն լեզու

Թարգմանություն ը օտար լեզվի դասավանդողի ինքնազարգացման ճանապարհ

Հասարակության  զարգացման   գործում  առաջնային  տեղ  ունի գրականությունը,հատկապես  օտար  աղբյուրներից  թարգմանվող  գրականությունը։Գիտության  և  տեխնիկայի    արգընթաց  զարգացումը  մեծացնում  է  թարգմանական  գրականության  պահանջարկը։Թարգմանվող  գրականությունը  գրեթե  մշակույթային  դերն  է  կատարում  տվյալ ժոխովրդի  համար,ինչ  բնագիրը։

Ն.Ի.Կոնրադը գրել է. «Թարգմանության ասպարեզում ամեն մի գրականություն անհատական և  համարյա ինքնուրույն ստեղծագործություն է, որը համաշխար­հային գրականության մեջ միաժամանակ հանդես է գալիս որպես ինքնուրույն
բարձրարժեք ստեղծագործություն»: Թարգմանվող գրականության մեջ միահյուսվում են օտար և  մայրենի լեզուների իմացությունը, համապատասխան հոգեբանական տրամադրվածությունը, ինչպես նաև  ընդհանուր մտահորիզոն­ները: Հետևաբար «թարգմանական պրոցեսը կապված Է  լեզուների փոխադարձ համաձայնեցվածության հետ»:

Թարգմանության արվեստն այնքան հին է, որքան գրականությունը: Թարգմանիչները կարևոր դեր են ունեցել լեզուների և մշակույթի պատմության մեջ: Առաջին գիրքը` թարգմանված բազում լեզուներով Ասվածաշունչն է:

Գրքի թարգմանությունը, ինչպես և բնագիրը ստեղծագործական մեծ աշխատանք ու նվիրում է պահանջում: Թարգմանությունը կարևոր դեր ունի տարբեր երկրների ու ժողովուրդների մշակութային, պատմական, քաղաքական, տնտեսական կյանքում:

Այլ կերպ ասած, օտար լեզու սովորել նշանակում է  բացհայտել նոր գաղափարներ, միջառարկայական նոր կապեր, ծանոթանալ տվյալ լեզվով խոսող հանրության պատմությանը, մշակույթին, սովորույթներին եւ կենցաղին:

Մեր  Կրթահամալիրի  պարագայում շատ  լեզուներ և նաև  իտալերեն  լեզուն և  իտալացի ընկերները ՝ դարձան  մի  նոր  գործի  և հայ  իտալական կրթական  մշակույթային  համագործակցության սկիզբ։

Թարգմանությունն ունի յուրահատկություն յուրաքանչյուր լեզվի համար, ուստի ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձնակի մոտեցումներ է պահանջում տարբեր լեզուների դեպքում: Անշուշտ կարևոր է ազատ թարգմանությունը:

Ճշգրտությունը (կամ հավատարմությունը) և դիպուկությունը (կամ թափանցիկությունը)՝ թարգմանության երկակի սկզբունքները, շատ հաճախ, բայց ոչ միշտ անհամաձայնության մեջ են: 17-րդ դարի ֆրանսիացի քննադատներից մեկը ներմուծել է «գեղեցիկ անհավատարիմները» արտահայտությունը՝ նկատի ունենալով, որ թարգմանությունները, ինչպես կանայք, կարող են լինել կամ հավատարիմ, կամ գեղեցիկ, բայց ոչ երբեք երկուսը:Ճշգրտությունն այն չափն է, որքանով որ թարգմանված տեքստը փոխանցում է սկզբնաղբյուր տեքստի իմաստն առանց աղավաղման:

Ինչպես եմ ես ինքս կատարում թարգմանություն ուսումնական աշխատանքը։ Աշխատանքն սկսելու համար  նյութը տեղադրում եմ հարմար էլեկտրոնային աշխատանքային էջում (ms word, rtf, web page և այլն), որը կարող է պարբերաբար պահպանել համակարգչի մեջ կամ համացանցային անհատական տարածքներում (wordpress) :Թարգմանելուց առաջ արժե մի քանի անգամ կարդալ տեքստը՝ ոչ միայն այն լավ հասկանալու, ամբողջը պատկերացնելու համար, այլ նաև նրա կառուցվածքը, ռիթմը յուրացնելու, հեղինակի բառապաշարի վերաբերյալ դիտարկումներ անելու։ Օրինակ ՝ինձ համար մեծ փորձ եղավ թարգմանել   տիար Բլեյանի գրերից  իտալերեն։ 

Իտալերենի դասի ընթացքում նոր  տեքստի  թարգմանությունը լինում  է  հետևյալ  կերպ՝ սովորողնեերը  կարդում են նոր տեքստը ,գտնում եւ գրում իրենց  անծանոթ բառերը։Սովորում   թեմայի  շուրջ  առանձնացված  ակտիվ  բառապաշարը,ապա  փորձում  են  վերհիշել  և  ամրապնդել   անցած  քերականութըունը,բառերը  և  բառակապակցությունները,որից  հետո  նրանց տրվում  է ժամանակ,որպեսզի  կազմեն  դիալոգներ  և  տեքստեր  իրենց  նոր  բառերով  և  կանոններով։

Խոսքային գործունեության զարգացման հաջողությունը ապահովող հիմնական գործոն են  վարժությունները  և մեծապես կարևորելով թարգմանության դերը օտար լեզվի ուսուցանման գործընթացում:

Որ՞ն  է  թարգմանչի  նպատակը՝  այն  է ,  այնպես  անել,որ  նյութը  կարդալիս  ընթերցողը  չզգա  ,որ դա  թարգմանություն է։Դրա  համար  ձգտում ենք  բնական  լեզու  օգտագործել։Այդ  դեպքում նյութը  գրավիչ է  լինում  ընթերցողի  համար, և  նա  հաճույքով  է  կարդում  այն,ասես  վայելում  է  իր  քիմքին  հաճելի  համեղ  ուտելիք։

Ամենակարևորը  սովորողը  օտար  լեզվի  ուսուցման  և հաղորդակցման  ընթցքում  սովորողը  ակամայից  ձեռք  է  բերում  բառապաշար,քերականություն,հնչյունաբանություն,ճիշտ  արտասանություն,ավտոմատացված  յուրացմանը,որը  և  սովորողին  տալիս  է  խոսքամտածողական  գործունեության  զարգացում  և օտար  լեզվի  ահագին  պաշար։

«Լեզուն նման է հասարակ սերմից ծլած մի ծաղկի, որն օրըստօրե աճելով’ ավելի ու ավելի գեղեցկանում,

հասնում է կատարելության գագաթնակետին, այնուհետեւ, ասես ծերանալով, սկսում Է խոնարհվել, եւ մենք, անտեղյակ նրա զարգացման ընթացքից, տեսնում ենք նրա վախճանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s