Рубрика: Без рубрики

Փոքրիկ առակներ:Կարել Չապեկ

 

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Իմ կարծիքով  այս  առակը վերաբերում է,այն մարդկանց,որոնք միշտ  սիրում են ամեն տեղ  արտահայտել  իրենց  կարծիքը,իրենց  կարևորությունը տալով ամենուր  և ամեն ինչում:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Այս առակի իմաստը այն է,երևի թե,կարևորը  այստեղ  խումբը,քանակը  չէ,այլ որակային  հատկանիշները,արժեքները,հատկություններ,որոնք պետք է ունենալ:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Երբ ասում ենք կոճեղ,մեր մտքին է գալիս իր վրա հարված և ծանրություն վերցնողը,որը չի կարող ունենալ արժանապատիվ կյանք:

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Այն մասին,թե մարդիկ իրենց  կյանքի ընթացքում  հանդիպում են այս տեսակներով օժտված  մարդկանցով,կամ դառնում  այդ տեսակներից մեկը:

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Սա այն մարդկանց կվերաբերի,որոնք հաճախ են ասում եկեք միասին անենք ասյ կամ այն բանը ,բայց չմասնակցելով ոչնչի ,նշվի  ամեն տեղ իրենց անունը:Կամ սիրում են աշխատացնել անխնա բոլորին:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

ՔԱնի ,որ միօրիկը ապրում է մեկ օրով,նա չի կարող հասկանալ  կյանքը խորապես և նա չի կարող ունենալ  այն կյանքը  և արժեքները ,որը ունի  երկարամյա կրիան  :

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։և

Մարդիկ,որոնք  միշտ ճիշտ են համարում իրենց կարծիքը,հաշվի  չառնելով մյուսներինը:կարեվորություն չտալով:

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ծածանը ապրում է իր

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Այն է,որ էշը միշտ զբաղված է իր գործով և չի էլ հասցնում անգամ շորջը նայել ու կարևորություն տալ այլ գեղեցիկ բաների:(տանը)

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Կարելի է  համեմատել  տարիքի(տարիքը հասած),կամ եռանդով սկսված և վերջում թսւլացաց վիճակը:տանը)

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Ամենինչ ունի իր տրամաբանական սկիզբը և  ավարտը  ևայդ պրոցեսը ժամանակի ընթացքում  հասնում է իր  ավարտին:(տանը)

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Այսինքն,երբ  թշնամին  ներխուժում է,հարևանի կամ  թշնամու  դերում  հայտնվում է այն մեկը,ով չի միանում իր ժողովրդին:(տանը)

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Կործանիչ մտքով անտարբեր մարդ,անգամ սովն ու անբերրիությունը  դատարկություն է համարում:(տանը)

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Մարդ,ով տիրում է աշխարհը տիրելու բարեխոսությամբ:(տանը)

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Մարդկային տեսակ,ով ունակ է թելադրելու և հնազանդնեցնել իրեն:(տանը)

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Փառասեր անձ,իրեն միշտ գովերգող:

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։(տանը)

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Քննադատող մարդ,ով փորձսւմ է  սեփական կարծիքը ճշմարտացի ներկայացնել:(տանը)

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Իրենից ուժեղ մարդու հնարավորությունները թերագնահատող մարդ:(տանը)

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Անսահմանությունը գիտակցող և իր դիրքը  պատկերացնող մարդ:

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Ինչքան քեզ է  հասու,այն էլ տեսնում ես,կամ պատկերացնում:

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

Այն ,ինչ դու չես ապրել,չես կարող քո մարմնով զգալ:

Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

Դժվարության մեջ գտնվող մարդը:

Ոչխար

Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։