Рубрика: Без рубрики

«Մուտքի ճամբար»օր վերջին

«Մուտքի ճամբարի »վերջին օրը եզրափակվեց նույնպես շատ հետաքրքիր: Արևմտյան դպրոցի լողավազանում ունեցանք նորից լողի ստուգատես,մեզանից շատերը չգիտեին լողալ,չնայած դրան մեծ ջանքեր էինք գործադրում,որ լավ արդյունք ցուցաբերեինք:Համենայնդեպես ես ինքս մեծ ցանկություն ունեի լողալ սովորել և կարծես,թե ահագին ստացվեց ջրի վրա ինձ պահելը:Ւ շնորհիվ Քրիստինեի հրահանգների:

 

 

 

Հաջորդիվ  այստեղ՝

Մուտքի ճամբարի վերջին օրը

 

 

 

Рубрика: Без рубрики

«Մուտքի ճամբարի» վերջին օրը

imageimageimage

image

«Մուտքի ճամբարի » վերջին օրը սկսվեց և ավարտվեց  շատ ակտիվ պարապունքներով:Եվ այսպես մեր հեծանվաերթը սկսվեց  Մայր դպրոցից Արևմտյան դպրոցից, շրջայց Բ -4 թաղամասով և այդ ընթացքում մեզ հետ էր Արմինե Թոփչյանը,նա մեզ իր ցուցումներով և խորհուրդներով շատ օգնեց:Հետաքրքիր  էր ու զավեշտալի հաղթահարել ,մեզ տված այդ առաջատրանքները,վերելքի  և վայրէջքի:Քիչ անց կարողացանք էլ ավելի լավ կատարել մեր ստուգատեսը,որից ստացանք մեծ ոգևորվածություն և դրական լիծքեր:

 

 

 

Рубрика: Без рубрики

Յուրաքանչյուր տողում լրացրեք բաց թողած բառը(ում մասին է) եւ հիմնավորեք բառի ընտրությունը:

………………….ը հնարագետ, սրամիտ երեխաներ են, որոնք ցանկացած անսպասելի պայմաններում կարող են իրենց ընդունակությունները գործադրել եւ մեծերի մոտ իրավիճակների ու հարաբերությունների վերագնահատման անհրաժեշտության զգացում առաջացնել… ……………………ը կենսուրախ երեխաներ են` նրանք օգնում են մյուսներին արագաշարժ, կայտառ լինել, պաշտպանվել կարողանալ…

…………………….ը ինքնազարգացման, ինքնաշարժման ուժեղ միտումներով օժտված երեխաներ են, նրանք լրացնում են իրենց անհատական ընդունակությունների զարգացման գործում մանկավարժի թույլ տված վրիպումները: ..

……………………ը զավեշտասեր երեխաներ են, ամենալուրջ բանում անգամ ծիծաղելին են տեսնում, կարողանում են խստորեն նախատել թափթփվածներին, փնթիներին նրանց համար անսովոր իրադրություններում եւ սիրում են ծաղրել նրանց: Նրանք լավ տրամադրություն եւ ծիծաղ են պարգեւում ոչ միայն իրենց, այլեւ մյուսներին, ովքեր զգում են հումորը… .

……………………..ը մարդամոտ երեխաներ են, քանի որ իրենց յուրաքանչյուր չարաճճիությունը կատարում են նրանց հետ, ովքեր կարող են իրենց չարաճճիություններին մասնակցել… ..

…………………….ը իրականության ինքնուրույն ճանաչման եւ վերափոխման ձգտող գործուն երազողներ են…

……………………..ը մանկավարժի միտքն են, մանկավարժության օբյեկտը: ……………………….ին կարելի է պատժել, սակայն հարկավոր է խրախուսել:

Բոլոր նախադասություններում լիմում է «չարաճճի» բառը:

Рубрика: Без рубрики

Կրթական փոխանակման նախագծերի կարևորությոունը

  • Ճանաչողական  իմաստ ունի:
  • Նշված ժամանակահատվածում  կարողանալ դրսևորել:
  • Միասին շփումից առաջանում է նոր մտքեր,ինֆորմացիաներ,գաղափարներ,գիտելիքներ:
  • Փորձի փոխանակում երկու կողմերի,կամ դպրոցների միջև:
  • Սովորեցնում է ընտրելու մոտեցմանը,այսինքն«ոսկե միջինը»
  • Անձնային որակների ընդունումը:
  • Միմյանց լսելու կարողությունը:
  • Կարողանալ դրսևորել նոր շրջապատում:
  • Անձնային կապ(ուսուցիչ-սովորող):
  • Անձնային կապի միջոցով(ընտրել,բերել կրթական փոխանակման նորանոր կապեր,ծրագրեր):
Рубрика: Без рубрики

Նախագիծ «Ես և իմ ընտանիքը»

Նախագիծը կրտսեր խմբի համար է                   

Տևողությունը 2-3 օր

Նախագծի ընթացքը

  • Ի՞նչ  է ընտանիքը(ո՞վ ես դու ,քանի անդամից է բաղկացած):
  • Պատմել կարճ տոհմածառի մասին,ի՞նչ է այն:
  • Տեսանյութ նկարել տանը,խոսել իրենց հայրիկի և մայրիկի մասին,թե ի՞նչ  են  սիրում անել:
  • Տեսագրել իրենց ընտանի կենդանուն,եթե ունեն,և նրանց խնամքը:
  • Ստվարաթղթի վրա նկարել կամ համակարգչով,իրենց պատկերացմամբ ընտանիք:
  • Գունավոր թղթերով ծառ պատրաստել տանը և վրան գրել ընտանիքի անդամների անունները:
  • Խաղեր կազմակերպել թիմային(թելի կծիկը մեկը բռնում է ու դիմացինին բարեմաղթանք է ասում,կամ լավ բնորոշող խոսք:Գնդակով խաղ:Ստվարաթղթի վրա նկարել ,ազդակ տալով իրար փոխանցել)

Նախագծի խնդիրները

  • Խմբում ստեղծել անկաշկանդ մթնոլորտ,որպեսզի սովորողները իրենց ազատ զգան:
  • Երեխաները պատմելով իրենց ամենահարազատ մարդկանց մասին,լինում են ավելի անկաշկանդ :Դրանով կարողանում են իրենց ավելի յուրովի ներկայացնել:
  • Ճանաչել մեկը մյուսին:
  • Սովորեցնել միջանձնային կոնֆլիկտների հարթեցման հմտությունների ձեռք բերում,այդ բարենպաստ ու ընկերական մթնոլորտում:
  • Ճանաչել կենդանիների տեսակներին:

Այս ամենը իրականացվելու է շատ հետաքրքիր և ճանաչողական խաղերի միջոցով:

Նախագծի արդյունքները

  • Հասկանալ ընտանիքի կարևորությունը,նրա կառուցվածքը:
  • Մեկը մյուսին լսելու ունակությունը:
  • Ւրար ճանաչելը:
  • Սերը դեպի կենդանին:
  • Թիմով աշխատելը:
  • Զարգանում է բառապաշարը:
  • Զարգանում է մթքի ճկունությունը,հիշողությունը:
Рубрика: Без рубрики

«Ինչպես եմ ես սովորում».

image

Սովորել կարող ես ամենուր,շատերից:Սովորելու մեթոդներն էլ նույնպես տարբեր կարող են լինել:Ես ինքս սովորում եմ կարդալով,լսելով,լուրեր նայելով,շատ մարդկանց հետ շփվելով,կարծիքներ փոխանակվելով,նոր տեղեր(երկրներ) գնալով:Էլ ավելի է ամրապնդվում ու հեշտ եմ հիշում ,երբ ինչ- որ  ինֆորմացիա  ինձ ասելու փոխարեն,ես ինքս եմ կարդում և իրագործում:

 

:

Рубрика: Без рубрики

Նախագիծ՝«Աշուն»բնության,եղանակային,տրամադրության խառնաշփոթ:

Հոկտեմբերի-20-24,  2—4 դասարան:

  • Նպատակ-երեխաները սովորեն  աշնան ամիսները,
  • աշնան ոտանավորներ
  • աշնան գույներ
  • սովորում են աշնան հագուստները հայերենով ասել
  • զարգացնել բառերի քանակը
  • զարգանում էհիշողությունը
  • զարգանում է երևակայությունը
  • նոր երգեր ենսովորում
  • ծեսերին են ծանոթանում
  • ծառերի տեսակներ ենք սովորում
  • աշնան բույսերին ծանոթանում
  • ինչպես են դրանք խնամում և վերատնկում
  • թռչուններին խնամում(կերակրում)

Նախապատրաստում

  •  նախապատրաստել տերևներ գունավոր թղթերերից ,
  •   հավաքել տերևներ և դրանք փակցնելով ստվարաթղթին ստանալ պատկերներ,
  • դերային արտասանություն,
  • ոտանավորների բաժանում:
  • այգում,բակում տեսնել ,որ բույսերը կարիք ունեն խնամքի,վերատնկման:
  • ծիտիկներին բույնի պատրաստում:
  • թթու դրուկ անել:

 

Համագործակցություն-Երգի,մայրենի,մաթեմաթիկայի,տեխնոլոգիա,բնագիտության առարկների հետ:

Ընթացքը՝

  • Աշնան հետ ասոցացվող բառեր,մրգեր,բանջարեղեն,գույներ,հագուստ,կենդանիների ,թռչունների կենսակերպ ենք սովորում,թե ինչպես են պատրաստվում աշնանը:
  •  Աշնանային սիրելի ուտելիքների պատրաստում:
  •    Երգ ու պար(ծիսկան խաղեր)
  • Աշնան վոտանավոր:
  • Բնագիտական փորձ(գույնային  խաղ՝կաթով հեղուկով,սննդային ներկով):
  • Տեխնոլոգիա-նկարել մեր  աչքերով աշունը,(բակում),ներկերը խառնելով,ստանալ  աշնան երանգներ,քարերը ներկելով,ստվարաթղթին  փակցնել հավաքաց տերևներ և կոլաժ ստեղծել,
  • Բակի  մի անկյունում ստանալ աշնան տեսարան:
  • Մայրենի-բառախաղ(հոմանիշ-հականիշ):
  • Մաթեմատիկա- զարգացնել  հիշողությունը,թվերի հաջորդականությանը (առաջ- հետ հաշվելով) ամրապնդելու համար:
  • Հիշողության բառախաղ:
  • Այցելել կենսաբանական այգի,աշունը էլ ավելի պատկերավոր տեսնելու,գույները:

 

Ամփոփում՝-Արդյունքում երեխաները սովորում են թիմով աշխատել,մեկը մյուսին կարողանալ լսել,նրանց մոտ զարգանում է երևակայությունը,աշնան ամիսների հստակ հիշելը,հիշողությունը,եղանակների իմացում,խոսքը,հարստանում է երեխաներկի բառապաշարը,երևակայության սահմաները և ոտանավորներ սովորելը և համախմբված լինելը:

Рубрика: Без рубрики

Փոքրիկ առակներ:Կարել Չապեկ

 

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Իմ կարծիքով  այս  առակը վերաբերում է,այն մարդկանց,որոնք միշտ  սիրում են ամեն տեղ  արտահայտել  իրենց  կարծիքը,իրենց  կարևորությունը տալով ամենուր  և ամեն ինչում:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Այս առակի իմաստը այն է,երևի թե,կարևորը  այստեղ  խումբը,քանակը  չէ,այլ որակային  հատկանիշները,արժեքները,հատկություններ,որոնք պետք է ունենալ:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Երբ ասում ենք կոճեղ,մեր մտքին է գալիս իր վրա հարված և ծանրություն վերցնողը,որը չի կարող ունենալ արժանապատիվ կյանք:

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Այն մասին,թե մարդիկ իրենց  կյանքի ընթացքում  հանդիպում են այս տեսակներով օժտված  մարդկանցով,կամ դառնում  այդ տեսակներից մեկը:

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Սա այն մարդկանց կվերաբերի,որոնք հաճախ են ասում եկեք միասին անենք ասյ կամ այն բանը ,բայց չմասնակցելով ոչնչի ,նշվի  ամեն տեղ իրենց անունը:Կամ սիրում են աշխատացնել անխնա բոլորին:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

ՔԱնի ,որ միօրիկը ապրում է մեկ օրով,նա չի կարող հասկանալ  կյանքը խորապես և նա չի կարող ունենալ  այն կյանքը  և արժեքները ,որը ունի  երկարամյա կրիան  :

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։և

Մարդիկ,որոնք  միշտ ճիշտ են համարում իրենց կարծիքը,հաշվի  չառնելով մյուսներինը:կարեվորություն չտալով:

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ծածանը ապրում է իր

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Այն է,որ էշը միշտ զբաղված է իր գործով և չի էլ հասցնում անգամ շորջը նայել ու կարևորություն տալ այլ գեղեցիկ բաների:(տանը)

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Կարելի է  համեմատել  տարիքի(տարիքը հասած),կամ եռանդով սկսված և վերջում թսւլացաց վիճակը:տանը)

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Ամենինչ ունի իր տրամաբանական սկիզբը և  ավարտը  ևայդ պրոցեսը ժամանակի ընթացքում  հասնում է իր  ավարտին:(տանը)

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Այսինքն,երբ  թշնամին  ներխուժում է,հարևանի կամ  թշնամու  դերում  հայտնվում է այն մեկը,ով չի միանում իր ժողովրդին:(տանը)

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Կործանիչ մտքով անտարբեր մարդ,անգամ սովն ու անբերրիությունը  դատարկություն է համարում:(տանը)

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Մարդ,ով տիրում է աշխարհը տիրելու բարեխոսությամբ:(տանը)

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Մարդկային տեսակ,ով ունակ է թելադրելու և հնազանդնեցնել իրեն:(տանը)

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Փառասեր անձ,իրեն միշտ գովերգող:

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։(տանը)

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Քննադատող մարդ,ով փորձսւմ է  սեփական կարծիքը ճշմարտացի ներկայացնել:(տանը)

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Իրենից ուժեղ մարդու հնարավորությունները թերագնահատող մարդ:(տանը)

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Անսահմանությունը գիտակցող և իր դիրքը  պատկերացնող մարդ:

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Ինչքան քեզ է  հասու,այն էլ տեսնում ես,կամ պատկերացնում:

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

Այն ,ինչ դու չես ապրել,չես կարող քո մարմնով զգալ:

Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

Դժվարության մեջ գտնվող մարդը:

Ոչխար

Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։

 

Рубрика: Без рубрики

«Ամենադժվար մասնագիտությունը»

 

                Իմ կարծիքը տվյալ հոդվածի մասին

Այս հոդվածը վերաբերում էներկայիս ուսուցիչներին,չնայած նրան ,որ այս գրվել է 1974թ.:Այստեղ շատ դիպուկ էր ամենինչ ասվում և նկարագրում ուսուցչին:Ես համակարծիքի եմ հեղինակի մտքերին,օրինակ,բերեմ մի քանի մտքեր,որ ուսուցիչը,ինքն է իր գործի դերը,այնքանով,որ նա ճանաչելով իր սովորողին,ինքը պետք էմշակի այնպիսի մոտեցումներ,որ հասանելի լինի բոլորին:Ճանաչելով նաև նրանց հոգեբանությանը,չէ որ շատերը բացասական ազդեցություն են ցուցոբերում իրենց սովորողների վրա և կորցնում սովորելու ցանկությունը:

Գնահատականը  շատ անկատար գործիք է: Եվ նրա բերած պատժի հանդեպ վախը,երբեմն սպանում է սովորելու ցանկությունը,վախկոտ ու զգուշավոր դարձնում,հանգեցնում ստախոսության:Հասկացությունների մեծ մասը(հոգևոր աճը,ստեղծագործական ուժերը) դպրոցական գնահատականներով հնարավոր չէ չափել:Եվ այս օրերում հանդիպող կաշառքով գնահատականին:

Ես համամիտ եմ այն մտքին,որ պետք չէ պատրաստի գիտելիքով լցնել սովորողին,այլ ինքը  պրպտի,հետաքրքրվի ու գտնի:Պետք է սովորեցնի«ինքնուրույն լինելու» հնարքին:

Միասնության բացակայությունը ,թե ՛ընտանիքում,թե ՛կոլեկտիվում կործանարար ազդեցություն ունի:Պակաս է ուսուցչական կոլեկտիվով տեղ գնալը,էքսկուրսյաները:Որից էլ բխում են միասնական աշխատանքնեարը:Դրական էմոցիաները և տրամադրվածությունը:Լավ կոլեկտիվի համար կարևոր է միասնական աշխատանքը:

Եվ ամենավերջում կասեի,որ ուսուցիչը միշտ պետք է լինի անկեղծ,բաց,պարզ ու շիտակ:Որին կսիրեն բոլորը և միշտ:

image

Читать далее ««Ամենադժվար մասնագիտությունը»»